Նկարահանման Պայմաններ։
1․ Ամրագրումը հաստատվում է կանխավճարով, որը երաշխավորում է ընտրված օրվա ամրագրումը։ Օրվա փոփոխության կամ չեղարկման դեպքում կանխավճարը վերադարձման ենթակա չէ։
2․ Անմշակ լուսանկարներ կամ տեսանյութեր (raw ֆայլեր) չեն տրամադրվում։
3․ Հյուրերի սեղանի շուրջ լուսանկարահանումը իրականացվում է միայն նրանց ցանկության դեպքում։
4․ Ստացված նյութերը (լուսանկարներ կամ տեսանյութ) անհրաժեշտ է ներբեռնել 10 օրվա ընթացքում։
5․ Եթե ստացված նյութում անհրաժեշտ են փոփոխություններ, դրանց մասին պետք է տեղեկացնել մինչև 1 ամսվա ընթացքում։
6․ Ամբողջական օրվա նկարահանումների դեպքում, եթե ռեստորանում անձնակազմի համար սնունդ չի տրամադրվում, նկարահանող թիմը գնում է ընդմիջման 40-60 րոպե տևողությամբ։
7․ Եվ ամենակարևորը՝ վայելեք Ձեր կյանքի ամենագեղեցիկ և անմոռանալի օրը, իսկ մենք կպատրաստենք լավագույն հուշերը Ձեր համար։